Логотип

Փաստաբան․ Եպիսկոպոսները ծանուցագրեր են ստացել որպես մեղադրյալ ՔԿ ներկայանալու համար

Այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին: Տեղեկությունը հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Նա նշել է, որ ծանուցագրերը հանձնվում են որպես մեղադրյալ այսօր ՀՀ քննչական կոմիտե ներկայանալու համար:

«Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարումը խոչընդոտելու արարքի կատարման մեջ: Ակնհայտ է, որ սա հերթական միջամտությունն է եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակն է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը»,- գրել է Զոհրաբյանը:

Փաստաբանն ընդգծել է, որ ՔԿ-ի ղեկավարը շեղվել է իր առաքելությունից և վատ վիճակի մեջ է դնում այդ համակարգում գտնվող բազմաթիվ բարեխիղճ քննիչների:

Հիշեցնենք` հունվարի 19-ին հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում։ Ավելի վաղ Հայաստանում դեկտեմբերի 10–12–ը նախատեսված Եպիսկոպոսաց ժողովը հետաձգվել էր։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով»։

Sputnik Արմենիա