Логотип

Թրամփը բացառել է ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը Նյու Յորքից տեղափոխելու հնարավորությունը

Politico-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ չէ, թե արդյոք Միացյալ Նահանգները կատարում է ՄԱԿ-ի առջև իր պարտավորությունները։

Այնուամենայնիվ, նա վստահություն է հայտնել, որ կարող է «շատ հեշտությամբ լուծել խնդիրը» և ստիպել այլ երկրներին վճարել, եթե ՄԱԿ-ը միայն խնդրի։

«Եթե նրանք գան Թրամփի մոտ և ասեն նրան, ես կստիպեմ բոլորին վճարել, ինչպես ստիպեցի ՆԱՏՕ-ին վճարել։ Ինձ մնում է միայն զանգահարել այդ երկրներին… նրանք մի քանի րոպեում կուղարկեն չեկեր», – ասել է նա։

Թրամփի հայտարարությունը հաջորդել է The New York Times-ի այն հաղորդագրությանը, որ ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաները զգուշացրել էին, որ կազմակերպությունը կարող է ստիպված լինել կրճատել իր գործունեությունը կամ նույնիսկ փակել Նյու Յորքի գլխավոր գրասենյակը, եթե կանխիկ գումարը սպառվի։

Թրամփն անմիջապես մերժել է այդ գաղափարը։

«Ես չեմ կարծում, որ դա նպատակահարմար է»։ «ՄԱԿ-ը չի լքում Նյու Յորքը և չի լքում Միացյալ Նահանգները, քանի որ ՄԱԿ-ն ունի հսկայական ներուժ», – ասել է Թրամփը։

Թեև նա պնդում էր, որ կազմակերպությունը չի կարողացել կատարել իր խոստումները, նա այն անվանեց անփոխարինելի հաստատություն, հատկապես, երբ նրա դերը համաշխարհային ասպարեզում, ի վերջո, ավարտվի։

«Երբ ես այլևս չլինեմ, ՄԱԿ-ը կկարողանա լուծել պատերազմները։ Այն ունի հսկայական ներուժ։ Հսկայական», – եզրափակեց ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը բազմիցս կոշտ քննադատել է կազմակերպությունը։

News.am