Логотип

Տիգրան Քոչարյան․ Պետք է ձայն տալ այն ուժերին, որոնք ԱԺ անցնելու իրական շանս ունեն

Նրանք, ովքեր գալիս են ընտրատեղամաս, պետք է գիտակցված աջակցեն այն կուսակցություններին և բլոկներին, որոնք իրական շանս ունեն անցնելու խորհրդարան։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Կարճ՝ առաջիկա ընտրությունների մասին՝ Ա-ից Բ

Ա. Ընտրություններին պետք է մասնակցի յուրաքանչյուր քաղաքացի։ Քաղաքացիների զանգվածային մասնակցությունը երաշխիք է, որ ժողովրդի կամքը կարտահայտվի և կարտացոլվի քվեարկության արդյունքներում։

բ. Նրանք, ովքեր գալիս են ընտրատեղամաս, պետք է գիտակցված աջակցեն այն կուսակցություններին և բլոկներին, որոնք իրական շանս ունեն անցնելու խորհրդարան։

Քվեների փոշիացման միջոցով ոչ անցողիկ ուժերին տրված յուրաքանչյուր ձայն փաստացի ուժեղացնում է նիկոլենց դիրքերը։

Եվ վերջ»:

News.am