Ավստրիայում նախատեսվող Եպիսկոպոսաց ժողովի վերաբերյալ քննարկումներ են ընթանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Գիտեք, որ 6 եպիսկոպոսների երկրից բացակայելու արգելք է դրվել: Այս նոր իրավիճակով պայմանավորված տեղի կունենան քննարկումներ և կայացված որոշումների վերաբերյալ տեղեկություններ կփոխանցվեն»,- հայտնեց տեր Եսային։
