Շիրակի թեմի առաջնորդ, կալանքի տակ գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ապաքինվում է։ Այս մասին լրագրողներին ասել է նրա եղբորորդին՝ Արտաշես սարկավագ Աջապահյանը։
«Սրբազանն ունի առողջական խնդիրներ, որոնց անդրադառնալու են բժիշկները, սակայն մանրամասները չեմ կարող ասել»,– այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արտաշես Սարկավագը։
Նա Կենտրոնի նստավայրի դիմաց է՝ աջակցելու Արշակ Սրբազանին, որի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցն է քննվում դատարանում։
News.am
