Ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է նրա դուստրը՝ Վերա Խաչատրյանը։
«Հիմա դեղեր է ընդունում, վիճակը բավարար է, սակայն դեռևս պետք է գնա հետազոտությունների։ Այնուհետև արդեն թոքերի հետ կապված այլ կլինիկա պետք է դիմենք»,– ասաց նա։
Նշենք, որ Վագիֆ Խաչատրյանը գերությունից վերադառնալուց հետո հոսպիտալացվել էր և վիրահատություն արել։
