Логотип

Արշակ սրբազանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս

Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի երկարաձգվեց 2 ամսով։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Արսեն Բաբայանը։

«Կալանքը երկարաձգվեց երկու ամսով, սահմանափակվեցին նաև տեսակցությունները։ Միակ ուրախ բանն այն է, որ իմ միջնորդությունը` քրոջ երեխաներին տեսակցելու մասով, բավարարվեց»,– ասաց Արսեն Բաբայանը։

Փաստաբանը հավելեց, որ դատարանի որոշումը ստանալուն պես իրենք բողոքարկելու են այն։

Նշենք, որ երեկ դատարանը՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, դռնփակ ռեժիմով քննեց Արշակ սրբազանի կալանքի երկարաձգման միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Արշակը սրբազանը ձերբակալվեց 2025 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտի դարձավ, որ նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվեց։

Sputnik Արմենիա