Логотип

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՄԵԾԱՆՈՒՄ Է

Բանակցային սպասումներին զուգահեռ, Մերձավոր Արևելքում լարվածությունն այնուամենայնիվ մեծանում է։

Տարածված տեղեկատվության համաձայն, երեկ ԱՄՆ ուժերը որսացել են Lincoln ավիակրին մոտեցած իրանական անօդաչու թռչող սարքը:

Միևնույն ժամանակ, Իրանը ներկայացնում նոր պահանջներ՝ նշելով, որ բանակցությունները պետք է տեղի ունենան ոչ թ Ստամբուլում, այլ Օմանում, և առանց այլ երկրների մասնակցության։

Դրան զևգահեռ՝ Իսրայելը կոշտ պայմաններ է դնում ԱՄՆ-Իրան բանակցային սեղանին։

Այս պահին ակնկալվում է, որ ուրբաթ օրը, Ստամբուլում պետք է տեղի ունենա Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը՝ մի շարք այլ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այն կարող է լինել 2025թ. ռազմական գործողություններից հետո, ԱՄՆ-ի և Իրանի միջև առաջին անմիջական շփումը։

Բանակցությունները տեղի են ունենում Պարսից ծոցում տեղակայվող ամերիկյան ռազմական ներկայության և նախագահ Թրամփի հայտարարությունների ֆոնի վրա, ըստ որի՝ դիվանագիտության ձգձգումը ստեղծում է ռազմական վտանգ։

Հարկ է նշել, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ Իսրայելը պահանջում է, որպեսզի Իրանի հետ համաձայնությունը լինի համապարփակ և չսահմանափակվի միայն միջուկային հարցերով։ Այն ունի երեք բաղադրիչներ,

– Իրանի միջուկային ծրագրից հրաժարում՝ միջազգային երաշխիքների ներքո (ոչ թե սառեցում կամ սահմանափակումներ, այլ ուղղակի ապամոնտաժում)։

– Բալիստիկ հրթիռների զինանոցի վերացումը, որը Իրանի համար համարվում է ռազմավարական զսպման հիմնական տարրը։

– Մերձավոր Արևելքում Իսրայելի անվտանգությանը սպառնացող կառույցներին ու ռազմականացված կազմակերպությունների աջակցության դադարեցում։

Ըստ էության, Իսրայելի այս պահանջները նշանակում են Իրանի ռազմական-ռազմավարական և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապամոնտաժում։

Լավատեղյակ աղբյուրները նշում են, որ այս դիրքորոշումը համահունչ է Թրամփի վարչակազմի՝ միջուկային, հրթիռային և տարածաշրջանային հարցերը ընդգրկող «փաթեթային համաձայնագրի» վերաբերյալ տեսակետներին։

Ակնհայտ է, որ վերոհիշյալ պահանջներն արմատապես հակասում են պաշտոնական Թեհրանի դիրքորոշմանը, ովրտեղ համարում են, որ բանակցային առարկա կարող է լինել միայն միջուկային հարցը։

Նախարար Արաղչիի բանակցային պատրաստակամության մասին հայտարարություններն ուղեկցվում են նաև «ճնշման և սպառնալիքի» անթույլատրելիության մասին պայմանով, ինչը փաստացի նշանակում է ԱՄՆ-ի և Իսրայելի պայմաններն ընդունելի չեն։

Ստամբուլյան հանդիպման (եթե կայանա) նախօրեին Վիտկոֆը կայցելի նաև Իսրայել, որտեղ բանակցություններ կվարի վարչապետ Նաթանյահուի և բանակի շտաբի պետ հետ։

Ըստ էության, Ստամբուլի հնարավոր հանդիպումը դառնում է ոչ թե դիվանագիտության հարթակ, այլ լիկվիդային քննություն. արդյո՞ք Իրանը պատրաստ է ընդունել կապիտուլյացիայի նմանվող պայմանները, և արդյո՞ք ԱՄՆ-ը պատրաստ է գնալ այլ սցենարներով։

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ