Բագրատ Սրբազանի և Ռոբերտ Քոչարյանի հավաքներն ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելը խանգարում էին աղքատության ցուցանիշը նվազեցնելուն, որովհետև տնտեսությունը սիրում է կայունություն՝ և նոր ներդրումների իմաստով, և ընդհանրապես: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
«Մենք հիշում ենք, թե ինչ ճգնաժամերի միջով է անցել Հայաստանի Հանրապետությունը, մեր դեպքում դա պատերազմն էր ու ներքաղաքական ցնցումները: Ներքաղաքական վիճակի ժամանակ՝ 2021 թվականի մայիսին, երբ կառավարությունն արդեն հրաժարական տված վիճակում էր, եղել է մեր սուվերեն տարածքի վրա առաջին հարձակումը»,- նշեց նա:
News.am
