Логотип

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանությունը միջնորդություն է ներկայացրել նրա կալանքը վերացնելու վերաբերյալ

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանի նիստում կալանքը վերացնելու միջնորդություն է ներկայացրել։

Հիշեցնենք, որ Միքայել սրբազանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։ Նա մեղադրվում է այն բանում, որ «ունենալով մեծաթիվ կողմնակիցներ, 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա 2025 թվականի հունիսի 21-ին, ԶԼՄ ներկայացուցիչների հետ հարցազրույցներում հրապարակայնորեն կոչ է արել զավթել իշխանությունը»։ Փաստաբաններն ու դատախազությունը դատական ակտը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում։

Արքեպիսկոպոսն ունի առողջական խնդիրներ և փաստաբանները պնդում են, որ կալանքը թույլատրելի խափանման միջոց չէ, այլ ճնշում խոսքի ազատության նկատմամբ։

News.am