Մարդու իրավունքների «Աֆրին-Սիրիա» կազմակերպության տվյալներով՝ հունվարին ջիհադիստական խմբավորումները Սիրիայի հյուսիսում և արևելքում սպանել են ավելի քան 1220 և առևանգել ավելի քան 2000 մարդու։
Սիրիայի հյուսիսում և արևելքում հունվարի 6-ից ի վեր Լևանտի ազատագրության կազմակերպության (Սիրիայի ազատագրության կազմակերպություն կամ), Իսլամական Պետության և Թուրքիայի աջակցությունը վայելող աշխարհազորայինների հարձակումների ժամանակ գրանցվել են մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ։ Ջիհադիստական խմբավորումները Հալեպի Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե շրջաններում սպանել են ավելի քան 1200 մարդու, Ռաքքայում՝ 15-ի և Քոբանիում՝ հինգի։
Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե շրջաններում առևանգվել է ավելի քան 2000 մարդ, ներառալ՝ կանայք և երեխաներ։ Բացի դրանից, քրդական Կարմիր մահիկը հայտնել է այդ ժամանակահատվածում իր երեք աշխատակիցների առևանգման մասին։
News.am
