Արցախի նախկին պետնախարար, հայտնի բարերար, գործարար, այժմ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է հրապարակայնացնել Ալբեր Կամյուի «Ընդվզող մարդը» (1951) էսսեից հետևյալ միտքը.
«Մենք չենք կարող կանխատեսել ապագան, և հնարավոր է, որ վերածնունդը անհնար լինի», -ասել է Ռուբենը։-«Մենք պարզապես հրաժարվում ենք խոնարհ լինելուց: Մենք պարտավոր ենք խաղադրույք կատարել վերածննդի վրա: Այնուամենայնիվ, մեզ այլ ընտրություն չի մնացել. մենք կամ կվերածնվենք, կամ կմեռնենք»:
Ավելի վաղ Ռուբենը ընտանիքի հետ կիսվել էր այլ մտքերով՝ ճշմարտության, ինքնազսպման և ինքնազբաղման ներքին ընտրության մասին:
News.am
