Логотип

Մոսկվայում բողոքի ակցիա է անցկացվել ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու և կաթողիկոսի

Մոսկվայում Հայաստանի դեսպանատան դիմաց այսօր բողոքի ակցիա է անցկացվել ի պաշտպանություն Հայ առաքելական սուրբ եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի: Հարյուրավոր հայեր եկել իրենց աջակցությունը հայտնելու Հայաստանում ձերբակալաված հոգևորականներին, բարերար, գործարար Սամվել Կարապետյանին և բոլոր նրանց, ովքեր բանտարկվել են այն պատճառով, որ հանդես են եկել ի պաշտպանություն եկեղեցու:

Ակցիայի մասնակիցները դեսպանատան մոտ պարզել էին ցուցապաստառներ՝ «Պաշտպանենք մեր եկեղեցին», «Ձեռքերդ հեռու Սուրբ Էջմիածնից», «Ազատություն սրբազաններին» գրառումներով:

Մոսկվայի հայերն իրենց խոսքում նշեցին, որ անընդունելի են համարում եկեղեցու դեմ ՀՀ կառավարության` օրեցօր ահագնացող անօրինական ու հակասահմանադրական գործողությունները, որոնք կործանարար են հայրենիքի համար:

Նրանց խոսքով՝ իրենց փողոց է դուրս բերել ոչ թե քաղաքական դրդրապատճառը, այլ քրիստոնեկան հավատքը, հոգևոր հենասյունը, սրբազան ժառանգությունն ու պատմական հիշողությունը պաշտապանելու աներկբա ցանկությունն ու հաստատակամությունը:

«Եկեղեցին սրբություն է։ Այն մեր ազգային հենասյունն է, և երբ դիպչում են նրան, մեզանից յուրաքանչյուրը վիրավորվում է։ Այն, ինչ կատարվում է Հայաստանում Հայ եկեղեցու և հոգևորականների հանդեպ, ապօրինի է և ուղղված է կրոնական ազատության ու ՀՀ Սահմանադրության դեմ»,– իր խոսքում նշեց Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Գևորգ քահանա Վարդանյանը։

Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոյանն այսօր պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում։

Sputnik Արմենիա