Логотип

Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանավորված

ՀՀ հակակոռուպցիոն դատարանն այսօր անփոփոխ թողեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքի որոշումը, նա կշարունակի մնալ բանտում:

Դատավորը նշեց, որ ներկայացված առողջական խնդիրները հիմք չեն կալանքից ազատելու կամ այն փոխելու համար:

Նրա պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը նաև հանդես եկավ միջնորդությամբ՝ բացարկ հայտնելով նախագահող դատավոր Լևոն Պետրոսյանին, ինչը մերժվեց: Դատավորն ի սկզբանե կասկածի տակ դրեց Փոստանջյանի բարեխղճությունը։

2025թ․ հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետև կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան, ապա դեկտեմբերի 17-ին երկարաձգել նրա կալանքը:

Լրատվամիջոցները հունվարի 8-ին հայտնել էին, որ կալանավորված Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց:

Armenia Today