Логотип

Վենսի այցի՞ն են նախապատրաստվում. ԱՄՆ-ից մեծ պատվիրակություն է ժամանել Հայաստան

ԱՄՆ-ից օրեր առաջ մեծ պատվիրակություն է ժամանել Հայաստան` հավանաբար փոխնախագահ Ջեյմս Վենսի այցը նախապատրաստելու: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Նրանց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մի ամբողջ հարկաբաժին են հատկացրել՝ տասնյակ սենյակներ, որտեղ կահույքից թողել են միայն սեղան-աթոռներ, մնացածը դուրս են բերել։ Հյուրանոցի աշխատակիցներին արգելված է այդ հարկում գտնվել»,- գրում է թերթը:

Նշվում է, որ պատվիրակության անդամների գիշերակացը հյուրանոցի մեկ այլ հատվածում են կազմակերպել։ Նրանք եկել են 2 շաբաթով։

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիս Վենսը Երևան է ժամանելու փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը մեկնելու է Բաքու։

Sputnik Արմենիա