Բաքվի վարժարաններից մեկում դպրոցականը հրազենով կրակել է ուսուցչի վրա։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Միջադեպը տեղի է ունեցել «Իդրակ» վարժարանում։ Ուսուցչի վրա կրակել է 10–րդ դասարանի աշակերտը։
Ուսուցիչը հոսպիտալացվել է։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։
Աշակերտը ձերբակալվել է։
Sputnik Արմենիա
