Логотип

Կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը և Արամայիս Թախմազյանը հայց են ներկայացրել եկեղեցու դեմ

Կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (նախկինում` տեր Թադե) հայց են ներկայացրել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Այս մասին տեղականում ենք դատական տեղեկատվական համակարգից։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործերը վարույթ են ընդունվել։

Երկուսն էլ պահանաջում են անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշումները և վերականգնել իրենց հովվական պաշտոններում։

Ստեփան Ասատրյանի գործը մակագրվել է դատավոր Սիմա Լևոնի Աբովյանին, Արամայիս Թախմազյանինը` դատավոր Հովհաննես Պարգևի Մելքոնյանին։

Sputnik Արմենիա