Մահացել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը: Տեղեկությունը հայտնել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը:
«Հոգեհանգստի արարողությունը կկատարվի փետրվարի 7-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 18։00-20։00, հուղարկավորությունը՝ փետրվարի 8-ին՝ ժամը 14։30, նույն վայրից»,- գրել է Մարգարյանը:
Հիշեցնենք, որ Վարդան Խաչատրյանը ծնվել է 1959թ. ապրիլի 6-ին Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում:
– 1980-1983թթ. եղել է Հայաստանի «Հանքային ջրեր» ա/մ ինժեներ:
– 1983-1985թթ. աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ որպես ինժեներ:
– 1985-1990թթ. եղել է Հայաստանի հրուշակեղենի և հացաթխման արդյունաբերական միավորման տեխնիկական բաժնի ավագ ինժեներ, բաժնի վարիչ, արտադրատեխնիկական բաժնի վարիչ:
– 1990-1992թթ. եղել է ՀՍՍՀ սննդի նախարարության «Զովք» գործարանի տնօրեն:
– 1992-1995թթ. եղել է ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման հանձնաժողովի անդամ:
– 1995թ. եղել է ԱԺ պատգամավոր, ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
– 1998-1999թթ. աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ ֆինանսաբյուջետային վարչության պետ:
– 1999-2000թթ. եղել է ԱԺ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
– 2000-2008թթ. եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:
Sputnik Արմենիա
