Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտման փաստերով: Այս մասին նշված է Միքայել սրբազանի պաշտպանների թիմի տարածած հաղորդագրության մեջ։
«Գանգատում նշվել է Միքայել սրբազանի անօրինական կալանավորման (հոդված 5), արտահայտվելու ազատության խախտման (հոդված 10), ինչպես նաև ազատությունից զրկելու և քրեական հետապնդումը քաղաքական նպատակներով իրականացնելու (հոդված 18) վերաբերյալ փաստեր և փաստարկներ»,- հայտնում են պաշտպանները։
Նշենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Էդգար Մանասյան, Նարինե Հովակիմյան և Վաչե Մարգարյան) հրապարակելու է Միքայել սրբազանի խափանման միջոցի փոփոխման միջնորդության վերաբերյալ որոշումը։
Sputnik Արմենիա
