«Politico» պարբերականն ուրբաթ հաղորդել է, որ ԵՄ-ը քննարկում է Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսման հարցը։
«Բրյուսելում կա ընդհանուր ըմբռնում, որ համատեքստը հիմա շատ տարբեր է, քան 2022թ․, և այս նախաձեռնությունները լավ համակարգված են եղել այլ մայրաքաղաքների հետ»,- գրել է պարբերականնը՝ հղում կատարելով հարցի ուսումնասիրությանը մասնակցած անանուն եվրոպացի դիվանագետին։
Մեկ այլ եվրոպացի դիվանագետ ընդգծել է, որ այս քայլը (Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը) «կաջակցվի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի ենթադրի գործողություններ Ուկրաինայի թիկունքում»։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ֆրանսիայի նախագահի խորհրդական Էմանուել Բոնը փետրվարի 3-ին մեկնել է Մոսկվա՝ ռուս պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ բանակցություններ վարելու, քանի որ Եվրոպան պատրաստվում է ավելի ակտիվ դերակատարման բանակցային գործընթացում։
Տեղեկությունների համաձայն՝ Բոնի Մոսկվա կատարած այցի նպատակն էր համոզել ռուսական կողմին, որ եվրոպացիները պետք է ներգրավված լինեն եվրոպական անվտանգությանը վերաբերող ցանկացած որոշման կայացման գործընթացում, և որ նրանք «հենց այնպես չեն ստորագրի որևէ համաձայնագիր» Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։
News.am
