Логотип

Ալեն Սիմոնյանը Մոսկվայում հանդիպել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում այսօր հանդիպել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Սիմոնյանը Լիխաչովի հետ հանդիպել է Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում։

«Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,– ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 2023 թվականին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն համաձայնագիր են կնքել Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին:

Sputnik Արմենիա