Логотип

Ծառուկյանը վաճառել է Բուլղարիայում գտնվող գործարանը, որը արգելանքի տակ էր. Քրգործ է հարուցվել

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և նրա կնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի դեմ 2025-ի տարեվերջին հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան. նրանք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասով (դատական ակտը չկատարելը):

Ըստ մեղադրանքի՝ նրանք վաճառել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում արգելանքի տակ գտնվող Բուլղարիայում գրանցված «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերությունը։ 2024 թվականի փետրվարի 19-ին Կոտայքի մարզի նոտարական տարածքում նրանք լիազորագիր են տվել Դավիթ Մանթաշյանին՝ հիշյալ ընկերության բաժնետոմսերն իր հայեցողությամբ տնօրինելու մասին, վերջինս էլ 2024-ի մարտի 8-ին վաճառել է Ծառուկյանին պատկանող 90% և Ջավահիր Ծաոուկյանին պատկանող 10% բաժնեմասերը՝ շուրջ 10.5 մլրդ դրամին համարժեք 23.8 մլն եվրոյով։

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, իսկ Ջավահիր Ծառուկյանի նկատմամբ՝ գրավը՝ 10 մլն դրամի չափով։

Այս քրեական գործով դատավորը Դավիթ Գրիգորյանն է։

News.am