Логотип

Թաթոյան․ Մինչև պետությունը չունենա ինքն իրեն պաշտպանելու կարողություն, չի կարողանալու իրեն պաշտպանել աշխարհում

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը Կոլումբիայի համալսարանի իրավունքի դպրոցում դասախոսության ժամանակ մի կարևոր հարցի է անդրադարձել, որը հետաքրքրել էր բոլորին։

«Միջազգային իրավունքն ու միջազգային դատարաններն ունեն անփոխարինելի կարևորություն, բայց մինչև պետությունը չունենա ինքն իրեն պաշտպանելու քաղաքական, մասնագիտական կարողություն, անվտանգության ամուր համակարգ ու բանակ, չի կարողանալու նաև ինքն իրեն պաշտպանել աշխարհում:

Եթե չկարողացար ինքդ քո հարցերն առաջ տանել, ամեն ինչ, այդ թվում` միջազգային իրավունքը կմնա թղթի վրա»․

Արման Թաթոյան:

News.am