Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Էռնեստ Նուրիջանյանին ծննդյան 99-ամյակի առթիվ. վետերանին Երևանում բացիկը հանձնել են ռուսաստանյան դիվանագետները։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ դեսպանատունը:
Պաշարման ծանր տարիներին Էռնեստ Քրիստափորի Նուրիջանյանը շտաբի կապավոր էր Լենինգրադի Սմոլենսկի շրջանում, ընդգրկված էր հակաօդային պաշտպանության ջոկատում, որտեղ նա հանգցնում էր ֆաշիստական զավթիչների կողմից նետված հրկիզող ռումբերը:
Հետպատերազմյան տարիներին Նուրիջանյանը ծառայել է Ուկրաինայում, Կարելիայում և Գերմանիայում։
Թոշակի անցնելուց հետո նա կնոջ և երեխաների հետ տեղափոխվել է Հայաստան։
Sputnik Արմենիա
