Логотип

Եվրամիությունը Թուրքիային անվանել է Հարավային Կովկասի Կենտրոնական աշխարհաքաղաքական խաղացող

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը հանդիպել են Անկարայում՝ վերահաստատելով Թուրքիայի՝ որպես թեկնածու երկրի կարգավիճակը։ Նրանք ընդգծել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ռազմավարական արժեքը՝ արագ փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններում տարածաշրջանային կայունությանն ու տնտեսական դիմակայունությանը նպաստելու գործում։

Ինչպես հայտնում է Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայությունը, կողմերը խոստովանել են, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության և տրանսպորտային հասանելիության հարցերում համագործակցության ամրապնդումը ռազմավարական նշանակություն ունի՝ հաշվի առնելով ներկայիս տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։

Նրանք ընդգծել են ավելի սերտ համակարգման կարևորությունը՝ տրանսպորտային հասանելիության ոլորտում տարածաշրջանային օրակարգ ձևավորելու համար, որն ընդգրկում է էներգետիկան, տրանսպորտը, թվայնացումն ու առևտուրը՝ նպատակ ունենալով խթանել կայունությունը, դիմակայունությունը և շարունակական աճը Սևծովյան տարածաշրջանում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։

Այս համատեքստում երկու կողմերն էլ ընդգծել են Թուրքիայի՝ որպես տարածաշրջանի կենտրոնական աշխարհաքաղաքական դերակատարի նշանակությունը։

News.am