«Կոմիտաս պարկի» բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով կառուցապատող ընկերությունից կատարել պարտավորությունները։
«Մեր բնակարանները պետք է հանձնեին 2023–ի դեկտեմբերին, սակայն, մինչև հիմա չունենք սեփականության վկայական։
Ստիպված սկսել ենք վերանորոգել, տեղափոխվել ապրելու, բայց գազ չունենք, որովհետև վճարումը պիտի անի կառուցապատողը, որը սակայն չի անում։ Մենք հիմա ամսական մինչև 100 հազար դրամ հոսանքի վճար ենք տալիս, որ մի կերպ ջեռուցենք, գանք ապրենք, սա էլ մեկ այլ խնդիր ունի՝ հոսանքի ապահովիչները չեն դիմանում»,– ասացին բնակիչները։
News.am
