Логотип

Իտալիայում տեղի է ունեցել ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Իտալիայում տեղի է ունեցել ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը, հայտնում է Milano Repubblica-ն։

Խաղերի պատմության մեջ առաջին անգամ բացման արարողությունն անցկացվել է չորս վայրում՝ Միլանում (Սան Սիրո մարզադաշտ), Կորտինա դ’Ամպեցոյում, Պրեդացոյում և Լիվինյոյում: Այս որոշումը նվազագույնի է հասցրել մարզիկների տեղափոխությունը մրցումներից առաջ։

Խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրն Ակոպովա-Ռախմանին սպորտային զույգն էր:

Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնի հինգ մարզիկ: Նրանք են՝ դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը և գեղասահքի զույգը՝ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը։

2026 թվականի Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 6-22-ը։

Armenia Today