Логотип

Փաշինյանն ու Ալիևը փետրվարի 19-ին կարող են գնալ Թրամփի մոտ

Ամերիկացի պաշտոնյայի և խորհրդի կազմի մեջ մտնող չորս երկրների դիվանագետների տեղեկությունների համաձայն՝ Սպիտակ տունը ծրագրում է փետրվարի 19-ին անցկացնել Գազայի Խաղաղության խորհրդի առաջնորդների հանդիպումը, հայտնում է Axios-ը։

Սպիտակ տունը ցանկանում է օգտագործել այս հանդիպումը՝ Գազայում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումը առաջ մղելու և դրա վերականգնման համար միջոցներ հավաքագրելու համար։

Ներկայումս Խորհրդի կազմում ընդգրկված է 27 անդամ (այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը – խմբ.), նախագահողը Թրամփն է։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լիազորել է նրան վերահսկել Գազայում հրադադարի համաձայնագրի կատարումը, ինչպես նաև աշխատել կառավարման և վերականգնման հարցերի շուրջ։

Թրամփի վարչակազմը սկսել է կապ հաստատել տասնյակ երկրների հետ՝ նրանց առաջնորդներին հրավիրելու և լոգիստիկան քննարկելու համար։

Նրանք պլանավորում են հանդիպել Խաղաղության ինստիտուտում, որը Թրամփը վերջերս վերանվանել է իր պատվին։

News.am