Երրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են։ Շենգավիթում գրասենյակի բացման ժամանակ հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«8 տարի առաջ մեր երկրի ղեկավար դարձավ մի մարդ, ով ահավոր լավ խոստումներ էր մեզ տալիս։ Հիմնական խոստումը, որ Արցախն անվտանգ է լինելու, աղքատությունը լրիվ հաղթահարելու է, աշխատավարձերն է շատ բարձրացնելու։ Ինչի մասին ասես. խոստում տալիս էր։
Իր խոսք տված անվտանգությունից ոչինչ չմնաց, ունեցանք 3 պատերազմ, աղքատությունը չհաղթահարեցինք։ 2021-ին ինքը էլի սկսեց խոստումներ տալ։ Ասաց՝ 2-3 տարին մի քիչ խնդրահարույց էր, բայց հիմա կուղղեմ ամեն ինչ։ Ասաց՝ աղքատությունը մի հատ էլ կհաղթահարեմ, մեր ժողովուրդն ասաց՝ լավ, հավատացինք, այդ խոստմանն էլ հավատացինք։
5 տարի հետո էլի է խոսք տալիս։ Հիմա էլ ասում է խաղաղություն է լինելու»,– ասել է Կարապետյանը։
News.am
