Լոս Անջելեսի հայ հավատացյալները բողոքի ակցիա են իրականացրել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդյաց եկեղեցում՝ ընդդեմ Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ բռնաճնշումների։
Հավատավոր ժողովուրդը պատասխան է պահանջել եկեղեցու դեմ արշավին միացած ու տիրադավ անունը ստացած Հովնան Տերտերյանից։
Ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել բանտարկված Սրբազաններին։
Նրանք նշել են՝ մերժում են եկեղեցու պառակտմանն ուղղված ցանկացած գործողություն:
Հավատավոր ժողովրդին, սակայն, չի հանդիպել տիրադավ Հովնան Տերտերյանը, նրանց լսել է Տեր Խաժակը։
Aysor.am
