Логотип

Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է

Պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի մի քանի փողոցում փետրվարի 9-ին և 10-ին կլինեն երթևեկության սահմանափակումներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանությունը։

Հայտնել ենք, որ փետրվարի 9-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեվիդ Վենսը կնոջ հետ։

«Փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-21։00-ն, կսահմանափակվի երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ»,- ասված է հաղորդագրությունում։

Փետրվարի 9-ին և 10-ին՝ տարբեր ժամերի, կսահմանափակվի երթևեկությունը Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Պուշկինի փողոցում՝ Պուշկին-Կողբացի փողոցների խաչմերուկից մինչև Սախարովի հրապարակ։

Sputnik Արմենիա