Պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց ԱՄՆ փոխնախագահի ինքնաթիռը։
ԱՄՆ փոխնախագահը Երևան է ժամանել կնոջ՝ Ուշա Վենսի և երեխաների հետ։
Օդանավակայանում Ջեյ Դի Վենսին դիմավորեցին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այլ պաշտոնյաներ։
Ավելի ուշ ԱՄՆ փոխնախագահը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով։
