Логотип

Ադրբեջանը 210 միլիոն եվրոյի ականանետներ կգնի Սլովակիայից

Ադրբեջանն ու Սլովակիան ականանետների մատակարարման պայմանագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում են սլովակյան լրատվամիջոցները: Պայմանագիրը ստորագրվել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում անցկացվող «World Defense Show» ցուցահանդեսի շրջանակում:

Ադրբեջանը կգնի 210 մլն եվրոյի SAM-120 ականանետներ, որոնք արտադրում է Սլովակիայի «ZŤS Spéciál» պետական զինագործարանը։

Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի խոսքով՝ համաձայնեցվել է մատակարարման առաջին խմբաքանակը, որը բաղկացած է 96 ականանետից: Ամբողջ պայմանագիրը նախատեսում է մոտ 300 ականանետի գնում։

Դուբնիցա-նադ-Վագոմ քաղաքում գտնվող գործարանը պետք է արտադրությունը սկսի համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո:

Նշենք, որ Ադրբեջանը գնում է նաև Չեխիայի և Սլովակիայի համատեղ արտադրության L-45 DITA ինքնագնաց հաուբիցները:

Sputnik Արմենիա