Логотип

Ջեյ Դի Վենսն ու Փաշինյանը հանդես են եկել հայտարարություններով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես են գալիս հայտարարությամբ։

Մինչ այդ տեղի է ունեցել նրանց առանձնազրույցը։

Նշենք, որ Վենսի Բաղրամյան 26 ժամանելու պահին այդ հատվածում բողոքի ակցիա էր ընթանում՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով։ Ակցիայի մասնակիցները անգլերենով վանկարկում էին. «Ազատություն հայ պատանդներին»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9–ին, պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։

Ամերիկյան պատվիրակության կազմում է նաև ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։ Վերջինս գրառում է արել՝ Հայաստան ժամանելուն պես. «Հաջորդ կանգառը՝ Երևան, Հայաստան»,-գրել է նա: