Логотип

«Հայաստան» խմբակցությունը ՀՌՀ անդամ Հակոբ Մովսեսի լիազորությունների դադարեցման նախագիծ է ներկայացրել

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի համաձայն՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես–խմբ) լիազորությունների դադարեցման մասին հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշման նախագիծ է ներկայացրել, ըստ որի՝ որոշման նախագիծը ներկայացնելիս խմբակցության հիմնական զեկուցողից հետո հարակից զեկուցմամբ հանդես է գալիս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քվեարկության է դրվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը ընդունելու մասին հարցը:

Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը վարման կարգով տեղեկացրել է՝ խմբակցությունը կողմ կքվեարկի այս հարցին:

Որոշումն ընդունվեց լ է կողմ՝ 74, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 2 ձայներով:

News.am