Логотип

Ռուս քաղաքագետ․ Հայաստանը գնում է Ուկրաինայի անցած ճանապարհով

Հայաստանը, սիրախաղ անելով Արևմուտքի հետ, գնում է Ուկրաինայի կողմից անցած ճանապարհով և նույն սխալներն է թույլ տալիս։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ, տնտեսագիտության դոկտոր և միջազգային տնտեսական հարաբերությունների փորձագետ Ալեքսանդր Դուդչակը՝ «Հարավային Կովկասը որպես կարևորագույն լոգիստիկ ուղիների խաչմերուկ» խորագրով տեսակոնֆերանսի ժամանակ, որը կազմակերպել է «Sputnik Արմենիան»։

Պատասխանելով ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Ադրբեջան սպասվող այցի մասին հարցին՝ քաղաքագետը փաստել է Ադրբեջանի սերտ կապերը Թուրքիայի հետ, որը ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի գործընկերն է: «Այնտեղ իրենց շահերն ունեն: Կփոխանցեն այն տեղեկատվությունը, որը ստացել են հայկական կողմից: Գործընթացները գնում են հօգուտ ԱՄՆ-ի: Սա «մատրյոշկաների դիվանագիտություն» է, մեծ ռազմավարության մեջ տեղավորվում են ավելի փոքրերը: Խաղալով ԱՄՆ-ի շահերի հետ՝ կարելի է սեփական օգուտները քաղել: Առայժմ նրանց բախտը մեծապես բերում է: Հայաստանը, Արևմուտքի հետ խաղեր տալու և Ուկրաինայի անցած ճանապարհով է գնում՝ թույլ տալով նույն սխալները, որոնք չեն բերի ո՛չ կյանքի բարելավման, ո՛չ կայուն զարգացման և երկիրը կվերածեն թուրքերից և ադրբեջանցիներից կախյալ տարածքի: Հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա», – նշել է փորձագետը:

News.am