Логотип

Հայաստանի խորհրդարանի խոսնակը չի պատկերացնում Ռուսաստանի մասնակցությունը TRIPP նախագծին

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը չի պատկերացնում Ռուսաստանի մասնակցությունը TRIPP նախագծին:

«Ինչպե՞ս եք դա պատկերացնում: TRIPP-ը հայ-ամերիկյան կազմակերպություն է», – փետրվարի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա: Խոսնակը հիշեցրել է, որ ՀՀ տարածքով տեղաշարժը չի սահմանափակվում միայն TRIPP-ի շրջանակներով: «Հիմա ենթադրենք, որ ալյուրը, ցորենը կամ նավթամթերքը գալիս են (Ադրբեջանից – խմբ.), TRIPP-ի շրջանակներում չեն գալիս, չէ՞:

Ճի՞շտ եմ», – նշել է Սիմոնյանը՝ հավելելով այն միտքը, որ ռուսական կողմը կարող էր առաջարկել ընդլայնել նախագիծը և դրա մեջ ներառել այլ ուղղություններ: «TRIPP-ի հետ կապված նմանատիպ մեխանիզմը շատ վաղուց մեր սեղանին կար, մենք քննարկել ենք: Այլ հարց է, որ ԱՄՆ-ի հետ դա ստացվել է և դա խաղաղության շրջանակներում հիմնաքար է եղել շնորհիվ ԱՄՆ նախագահի», – հայտնել է Սիմոնյանը:

Շարունակելով միտքը՝ նա չի բացառել, որ (ՌԴ մասնակցության) տարբերակը կարող է դիտարկել ամերիկյան կողմը՝ իհարկե հայկական կողմի համաձայնությամբ: Ի վերջո, Սիմոնյանը հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է կենտրոնանա TRIPP-ի վրա. «Դա միակ ճանապարհը չէ, որ Հայաստանի միջով անցել է կամ անցնելու է: Բազմաթիվ ճանապարհներ կան»։

News.am