Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր նշանակություն ունի Իրանի համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Նա ընդգծել է Իրանի պաշտպանության նախարարի՝ Բաքու կատարած այցի և անվտանգության հարցերի շուրջ անցկացված խորհրդակցությունների կարևորությունը։
«Այս տարածաշրջանը մեծ նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Մենք այնտեղի խաղաղությունն ու կայունությունը դիտարկում ենք որպես մեր սեփական անվտանգության և կայունության ձև։ Այս այցը հաջորդել է արտաքին գործերի նախարար Արաղչիի՝ ավելի վաղ Բաքու կատարած ուղևորությանը», — նշել է նա։
News.am
