Логотип

ՊԵԿ նախագահ․ TRIPP-ը դեպքում մաքսային ծառայությունը գործելու է ԵԱՏՄ կանոնակարգերով

«Թրամփի ուղու» դեպքում մաքսային ծառայություն գործելու է, և քանի որ Հայաստանը երկիրը ԵԱՏՄ անդամ է, ապա այս դեպքում գործելու է միության ամբողջ իրավական համակարգը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 10–ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«Այստեղ հիմա միակ առանձնահատկությունն այն բառերն են, որոնք հնչել են` «ֆրոնտ օֆիս» և «բեք օֆիս»։ Այս բառերը շատերի մոտ հարցեր են առաջացրել, սակայն դա էլ ոչ թե առանձնահատկություն է, այլ մաքսային ծառայության համար ապագա է»,– ընդգծեց նա։

Հակոբյանը նշեց նաև, որ ԱՄՆ–ի հետ համագործակցությամբ կենտրոն են հիմնելու, որը հնարավորություն է տալու խելացի ձևով մոնիտորինգ անել ցամաքային բոլոր անցակետերի ռենտգեն սարքերը։

«Այսինքն` բեռն անցնելու է համապատասխան ռենտգենի միջով, և այդ համակարգը կա՛մ վերլուծողի, կա՛մ արհեստական բանականության միջոցով վերլուծելու է և թիրախներն է ընտրելու, թե ինչը պետք է զննի։ «Ֆրոնտ օֆիս» և «բեք օֆիս» ասածներն այս տրամաբանությունն ունեն, որտեղ «բեք օֆիսը» ռիսկերի այդ համակարգն է։ Ամբողջ խնդիրն այն է, որ այս ամբողջ գործընթացի արդյունքում գնալով պակասի մարդկանց հետ շփումը»,– ասաց ՊԵԿ նախագահը։

News.am