«Turkish Airlines» ավիաընկերությունը մարտի 11-ից չվերթեր կգործարկի Ստամբուլ-Երևան ուղղությամբ՝ հաճախականությունը հասցնելով շաբաթական 14 թռիչքի։ Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։
«Ստամբուլ – Երևան – Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10–ի, հունիսի 15-ից՝ շաբաթական 14–ի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը դեռ նախորդ տարի դեկտեմբերին X-ում գրել էր, որ «Turkish Airlines» ավիաընկերությունը 2026 թվականից կանոնավոր չվերթեր կիրականացնի Ստամբուլից Երևան՝ սա համարելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ևս մեկ քայլ։
Sputnik Արմենիա
