Վաղ առավոտից տոտալ բռնաճնշումներ են մեր «Հազղթանակ» դաշինքի ավագանու թեկնածուների, ցուցակում ընդգրկված անցանձ, նաև համակիրների, աջակիցների նկատմամբ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 11–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեց Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը։
«Խուզարկություններ են, որին հետևում է ձերբակալություններ, տանում են ոստիկանության բաժիններ, քննչական բաժիններ։ Անհասկանալի մթնոլորտ է ստեղծվել, երբ ընտրություններից 4-5 ամիս հետո նոր որոշում են նման բան անել։ Կարծում եմ՝ սա ՔՊ–ական վախերն են Վաղարշապատից, իրենք վախ չափողի կարիք ունեն։ Երևի թե սա կապ ունի նաև հունիսին սպասվող ԱԺ ընտրությունների հետ, փորձում են մարդկանց ճնշել, վախեցնել, մթնոլորտ ստեղծել, որ ով ընդդիմադիր հայացք ունենա, ով ընդդիմադիր միտք հայտնի, ենթարկվելու է բռնաճնշումների, ձերբակալությունների, կալանավորումների։ Չեմ կարծում, որ սա իրենց համար ցանկալի արդյունքը տալու է»,–ասաց նա։
Սևակ Խաչատրյանն ասաց, որ ստույգ ձերբակալվածների թիվ չի կարող ասել, քանի որ րոպե–րոպե այդ թիվը ավելանում է. «Այս պահին տասնյակը գերազանցում է։ Կան մարդիկ որ ընդհանրապես երբևէ ոչ ընդգրկված են եղել մեր քարոզարշավում, ոչ նախընտրական շտաբում են եղել, ոչ որևէ քարոզչական ակտիվ գործողություն են իրականացրել»,ասց նա։
Անդրադառնալով ձերբակալությունների պատճառներին, Խաչատրյանն ասաց, որ ճիշտ կլինի, որ փաստաբանները դրա մասին խոսեն. «Որքանով ես տեղեկացված եմ խոսակցություններից, թեկնածուներն իրենց հեղինակությունն ու դիրքը օգտագործել են մարդկանց ուղղորդել են, որ իրենց ձայնը տան «Հաղթանակ» դաշինքին։ Այսինքն թեկնածուն քարոզչության ընթացքում քարոզչություն է իրականացրել և մարդկանց ասել է՝ ձայնը տվեք մեր դաշինքին։ Ես ինքս բազմաթիվ հրապարակային ելույթների ժամանակ ասել եմ, որ բոլորին կոչ եմ անում իրենց ձայնը տալ «Հաղթանակ» դաշինքին, սա նշանակում է, որ այդ հոդվածով կարելի է յուրաքանչյուր մարդու ուղղակի ձերբակալել, այնուհետև կալանավորել։
Իրենք տեսել են, որ Վաղարշապատ հմայնքում ընդդիմությունը բավականին մեծ թվով ձայներ ունի, փորձում են պարզապես ԱԺ ընտրություններից առաջ վախի մթնոլորտով թիմում պառակտում մտցնել, մարդկանց փորձել լռեցնել, մարդկանց հարազատներին լռեցնել։ Ես չեմ կարծում, որ սա ազդեցություն կունենա ընտրությունների արդյունքների վրա»,- հայտարարեց նա։
Սևակ Խաչատրյանը չբացառեց, որ կլինեն նաև կալանավորումներ, քանի որ այսօր էր Հայաստանի բանտերում կան մարդիկ, որոնք ոչինչ չեն արել, բայց կալանավորված են. «Ես ամեն րոպե սպասում եմ, որ ինչ–որ մի անհեթեթ հոդվածով ինձ էլ կարող են կալանավորել։ Ինձ էլ կարող են մեղադրել, ասել՝ կոչ ես արել, որ մարդիկ իրենց ձայնը տան «Հաղթանակ» դաշինքին»։
Նշենք, որ ավելի վաղ «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ: «Մինչ այս պահը արդեն 10-ից ավելի ձերբակալված կա. նրանց թվում ավագանու անդամներ են և մեր դաշինքի աջակիցներ»։
Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am–ին միայն հայտնել են, որ Վաղարշապատում խուզարկություններն ու ձերբակալությունները Քննչական կոմիտեի տիրույթում են: Ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ:
