Դատարանը թույլատրել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին այցելել ատամնաբուժարան, ինչպես նաև երեխայի դայակին տեսակցել նրան: Մնացած մասով պաշտպանական կողմի միջնորդությունը մերժվել է, հյուրերի այցելության արգելքը թողնվել է ուժի մեջ:
Պաշտպանությունը խնդրել է վերացնել այցելությունների բոլոր սահմանափակումները։
Նախկին քաղաքապետի փաստաբանը հայտարարել է, որ վկան Համբարձումյանի գոտուն զենք չի տեսել, կողմերը միմյանց վրա քարեր չեն նետել: Նրա խոսքով՝ առաջին ատյանի դատարանը հաշվի է առել միայն մեղադրական ցուցմունքները՝ անտեսելով տեսագրությունը:
Հաջորդ նիստը նշանակվել է մարտի 11-ին՝ ժամը 15:00-ին:
Համբարձումյանն անցնում է 2019 թվականին հարուցված քրեական գործով և մեղադրվում է 2018 թվականի իրադարձությունների ժամանակ ցուցարարների դեմ զենք օգտագործելու մեջ։ Հոկտեմբերի 28-ին Հայաստան ժամանելուն պես Մասիսի արդեն նախկին քաղաքապետը կալանավորվել էր։ Նրա կալանքը հունվարին փոփոխվել էր տնային կալանքով:
Armenia Today
