Логотип

Վագիֆ Խաչատրյանը հիվանդանոց է տեղափոխվել․ նրան նորից կվիրահատեն

Ադրբեջանական գերությունից մեկ ամիս առաջ վերադարձած Վագիֆ Խաչատրյանը Նորք Մարաշ բժշկական կենտրոն է տեղափոխվել․ նրան կրկին կվիրահատեն։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։

«Հայրիկիս ճնշումը չի կարգավորվում, առիթմիա է առաջացել, վտանգ կարող է առաջանալ։ Բժիշկներն ասել են, եթե այդ սարքը չտեղադրեն, կարող է սրտի կանգ գրանցվել»,–պատմեց Վերան։

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը, Բաքվում պահվող ևս երեք գերիների հետ միասին Հայաստան է տեղափոխվել հունվարի 14-ին։ Նա միանգամից Նորք Մարաշի սրտաբանական կենտրոն էր տեղափոխվել, որտեղ հունվարի 22-ին վիրահատվել էր։