Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը պատրաստ է քննարկել ուրանի հարստացման մակարդակը և դրա պաշարների չափը՝ պայմանով, որ հարգվեն իրանցի ժողովրդի իրավունքները, հաղորդում է Mehr-ը։
Երեքշաբթի ամերիկյան PBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում Էսմայիլ Բաղային անդրադարձել է մի շարք հարցերի, դրանց թվում՝ ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերություններին՝ միջուկային բանակցությունների վերսկսումից և Օմանում պատժամիջոցների վերացումից հետո։
Նա ընդգծել է, որ բանակցությունները կկենտրոնանան միջուկային հարցի վրա: «Մենք ուզում ենք, հիմնված է միջազգային իրավունքի հաստատված նորմերի վրա»-նշել է նա, հավելելով. քանի որ Իրանը, որը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) կողմ է, միջուկային էներգիա է արտադրում խաղաղ նպատակներով։ Բաղային ընդգծել է, որ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ միջուկային զենքը տեղ չունի իր պաշտպանական դոկտրինայում։
«Դա մեծ սուտ է»,- ասել է նա՝ անդրադառնալով Իսրայելի պնդումներին, որ Իրանը գտնվում է միջուկային զենք մշակելու եզրին։
Նա հավելել է, որ ուրանի հարստացումը երկրի խաղաղ միջուկային ծրագրի մի մասն է։
Ըստ Բաղայիի՝ Իրանը, ինչպես բազմիցս հայտարարել է, պատրաստ է քննարկել ուրանի հարստացման մակարդակը, սակայն ընդգծել է, որ «մեր իրավունքը, որը ճանաչված է միջազգային պայմանագրով, պետք է հարգվի»։
News.am
