Логотип

ԱԳՆ․ ՌԴ-ն` որպես ՀԱՊԿ նախագահ, կշեշտադրի կազմակերպության մարտական ներուժի ավելացումը

ՀԱՊԿ–ի նախագահության ընթացքում Ռուսաստանը խնդիր է դրել համախմբել կազմակերպության անդամ երկրներին աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Կարևոր նշանակություն ենք տալիս կազմակերպության ուժային բաղադրիչի զարգացմանը։ Մտադիր ենք շեշտը դնել ՀԱՊԿ հավաքական ուժերի մարտական ներուժի ընդլայնման և դրանք ժամանակակից և համատեղելի զենքով ու սարքավորումներով զինելու վրա», – ասել է Պանկինը ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական կոմիտեների նախագահների հինգերորդ նիստի ժամանակ։

Հանդիպումը նվիրված է միջազգային հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերին։

Պանկինը նշել է, որ Ռուսաստանը` որպես կազմակերպության նախագահ, մեծ նշանակություն է տալիս կազմակերպության ուժային բաղադրիչի զարգացմանը։ Հատուկ ուշադրություն կդարձվի ավիացիոն բաղադրիչի զարգացմանը։

Sputnik Արմենիա