Логотип

«Իզմիրլյան» ԲԿ-ի հոգևոր տեսուչ Հայր Հովհաննես․ Իրավապահներին ավելի շուտ էինք սպասում, ուշացել են

Վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

ԲԿ-ի հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առավոտյան պլանային քննարկման են մասնակցել, ինչն ընդհատվել է, քանի որ քննչական մարմինները ժամանել են բուժհաստատություն։

Երեք սենյակներում է խուզարկություն կատարվել․ տնօրենի՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանի, բուժական գծով փոխտնօրենի ու ֆինանսական գծով փոխտնօրենի։ Իրավապահներն առգրավել են գլխավոր հաշվապահի ու փոխտնօրենի համակարգիչները։

Հայր Հովհաննեսն ընդգծեց՝ սա հակաեկեղեցական արշավի ևս մեկ դրսևորում է։

«Մենք սրան սպասում էինք, ասեմ ավելին՝ շատ են ուշացել, մենք ավելի շուտ էինք սպասում»,- նշեց Հայր Սուրբը։

Հայր Հովհաննեսը լկտի սուտ է որակում ՔԿ-ի այն պարզաբանումը, որ ԲԿ-ն խոշոր չափի հարկեր չի վճարել։

«Մենք կապ չունենք նման բանի հետ, բացարձակ մտավախություն չունենք, մեր գործն արդար է»,- հավելեց Հայր Սուրբը։

Aysor.am