Логотип

ՆԳՆ ղեկավարը չի հերքել «Սիլ ինշուրանս» ընկերության հետ 100 մլն դրամի գործարքի մասին տեղեկությունները

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը չի հերքել այն տեղեկությունները, որ նախարարությունը 100 միլիոն դրամի ապահովագրական պայմանագիր է կնքել «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ։

Փետրվարի 13-ին մամուլի ասուլիսում համապատասխան հարցին պատասխանելով՝ նախարարը նշել է, որ այն փուլը, երբ գործընթացը պետք է քննարկվեր նախարարական մակարդակով, վաղուց անցել է։ «Մենք միշտ մրցույթ ենք հայտարարում, և ընտրվում է ամենացածր գինն առաջարկողը։ Եթե մեկ դիմորդ համապատասխանում է պահանջներին, մենք ընտրում ենք նրան։ Ոչ մի պահանջ չի խախտվել։ Այն կարող է կոչվել «Սիլ» կամ այլ կերպ, բայց մեզ համար կարևորն այն է, որ ապահովագրություն լինի»,- նշել է նախարարը։

Հիշեցնենք, որ «Սիլ» ընկերությունը պատկանում է պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։

News.am