Логотип

Պետդեպ․ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը վերափոխման դուռ է բացում ողջ Հարավային Կովկասում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը վերափոխման դուռ է բացում ամբողջ Հարավային Կովկասի համար։ Վրաստանը կարող է ե՛ւ նպաստել այս համաձայնագրի հնարավոր կայունությանը և բարգավաճմանը, ե՛ւ զգալիորեն օգտվել դրանից, վրացական Netgazeti պարբերականին ասել են ԱՄՆ պետդեպարտամենտում։

«Մենք կշարունակենք համագործակցել Վրաստանի կառավարության հետ մեր երկկողմ հարաբերություններին և երկրում տիրող քաղաքական իրավիճակին վերաբերող հարցերի շուրջ։ Մենք նաև քննարկում ենք այն կոնկրետ քայլերը, որոնք Վրաստանի կառավարությունը կարող է ձեռնարկել՝ ցույց տալու համար իր հանձնառությունը մեր երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու հարցում» – հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը։

Նշվել է, որ ԱՄՆ-ը հանձնառու է կառուցողական հարաբերություններ կառուցել Վրաստանի հետ։

News.am