Логотип

Վանեցյան․ Իմ նպատակը պատգամավոր դառնալը չէ, այլ՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը

Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցելու են Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու համար։

«Իմ նպատակը պատգամավոր դառնալը չէ, իմ նպատակն ԱԺ-ում խմբակցություն ունենալը չէ։ «Հայրենիք» կուսակցությունը և ես մասնակցում ենք ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու համար, և ես ամեն ինչ անելու եմ, որ մենք դրան հասնենք»,- հայտարարել է գործիչը։

Այդ նպատակի համար նա կարևորել է ընդդիմադիր հիմնական ուժերի ճիշտ համագործակցությունը։ «Եթե չլինի այդ համագործակցությունը, եթե բոլորը միայն իրենց շահով ու իրենց ամբիցիաներով առաջնորդվեն, որևէ օգուտ չենք ունենալու։ Բայց վստահ եմ, որ այդպես չի լինի, ու նաև գիտեմ, որ ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար»,- նշել է նա։

«ՓաստԻնֆո»