Մենք հաղթելու ենք և կառուցելու ենք ուժեղ Հայաստան։ Մեզնից յուրաքանչյուրի մասնակցությունն է պետք, որպեսզի փոխենք մեր երկիրը դեպի լավը։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտարարել է «Մեր ձևով« շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա, մասնավորապես, անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին, նշել է. «Սկզբում ասում էին, թե նա հինգ օր էլ չի դիմանա և գործարքի կգնա։
— Վերջում նա յոթ ամիս անցկացրեց կալանքի տակ՝ ամենախիստ պայմաններում։
Հետո ասում էին, թե այս «երիտասարդական շարժումը» որևէ հեռանկար չունի։
— Վերջում շարժմանը միացավ ավելի քան 30,000 մարդ, և այդ թիվը օրեցօր աճում է։
Հետո ասում էին, թե ընտրություններում շանս չկա փոքրիկ խմբակի և նրա վարչական ռեսուրսի դեմ։
— Ըստ բոլոր հարցումների՝ հաղթանակը Սամվել Կարապետյանի կողմն է։
Հետո ասում էին, թե նա չի կարող առաջադրվել վարչապետի պաշտոնում։
— Պարզվեց՝ կարող է։
Այս անգամ մեր ընդդիմախոսներն ի՞նչ կասեն։
Մենք հաղթելու ենք և կառուցելու ենք ուժեղ Հայաստան։ Մեզնից յուրաքանչյուրի մասնակցությունն է պետք, որպեսզի փոխենք մեր երկիրը դեպի լավը։
News.am
